Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Փորձում ենք կամրջել գնորդին ու վաճառողին. Արթուր Խաչատրյան

Փորձում ենք կամրջել գնորդին ու վաճառողին. Արթուր Խաչատրյան
10.09.2018 | 00:29

Օրեր առաջ Արմավիր-Երևան ավտոմայրուղուին պակած և խաողողի մթերման գինը բարձրացնելու պահանջողը գյուղացիների խնդիրների մասին այսօր մի քանի լրագրողներով հարցեր ուղղեցինք Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին:


Հիշեցնենք, որ ճանապարհը փակած խաղողագործները խաղող մթերող կազմակերպություններից պահանջում են խաղողը մթերել ոչ թե 140 դրամով, այլ ինչպես ավելի վաղ խոստացել էին՝ 160 դրամով, ինչի մասին պայմանավորվածություն ունեցել են դեռ գարնանը:


Լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ հարցի լուծումները դեռևս քննարկման փուլում են: Փոխանցեց, որ իրենք լսում ենք կոնյակ և գինի արտադրողների մտահոգությունները, ծրագրերը և փոխանցում են խաղող արտադրողների մտահագություններն ու մոտեցումները:


«Այսպես ասած՝ փորձում ենք կամուրջ դառնալ բիզնեսի և գյուղացիների միջև՝ առանց որևէ միջամտության,- շեշտեց նա` հավելելով,- պետությունը ձեռնպահ է մնում մթերողին որևէ գին թելադրել, քանի որ բանակցային կարողությունները խաղող մշակողների և մթերողների միջև անհամաչափ են: Մենք փորձում ենք կամրջել գնորդին ու վաճառողին, օգնել, որպեսզի շուկան ընդհանուր, բոլորի կողմից ընդունելի գին ձևավորի»:
Անդրադառնալով խաղողի բերքի ծավալներին՝ նախարարը նշեց, որ բերքի չափը նախորդ տարվա հետ համադրելի է, գուցե՝ մի քանի տոկոսով ավելի քիչ:


«Նույն կարգի են, ինչպես նախորդ տարի կամ, գուցե, մի փոքր ավելի պակաս, որովհետև գարնան նախաշեմին ունեցանք ցրտահարություն, հետո մայիսին կարակուտ եղավ, հետո անսպասելի օգոստոսյան կարկուտը եղավ, որը տեղացիները ասում են, որ Արմավիրի մարզում օգոստոսին չտեսնված բան էր»,- եզրափակեց Խաչատրյանը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4831

Մեկնաբանություններ

傗偓脗拧脙鈥毭偮兤捗偮⒚兟⒚傗€毭偮冣€γ傗€溍兤捗偲捗兟⒚傗偓脗拧脙茠脗鈥毭冣€毭偮/1747556389">

Սոցցանցային գրառումներ

Հետևություններ անել ու աշխատել պատճառների վրա
Հետևություններ անել ու աշխատել պատճառների վրա

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

ՈՒկրաինայի նորագույն պատմության  ամենավառ գորշությունը
ՈՒկրաինայի նորագույն պատմության ամենավառ գորշությունը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ